Encyclopedia

Դիեգու Դիաշը հայտնագործում է Մադագասկարը

1500թ. մայիսին Հնդկաստան ուղևորվող պորտուգալացի ծովագնաց Դիեգու Դիաշի նավը շեղվում է ճանապարհից`   հանդիպելով փոթորկի: Շրջանցելով Հարավային Աֆրիկան՝ նավը շրջվում է դեպի արևելք և միայն օգոստոսի 10-ին դիպչում ինչ-որ հողի:
Ճանապարհորդը, կարծելով, որ հասել է Աֆրիկայի արևելյան ափեր, շարժվում է դեպի հյուսիս՝ փորձելով գտնել Մոզամբիկի նավահանգիստը:
 
Դեպի հյուսիս շարժվելու ճանապարհին տեսադաշտից կորցնելով ցամաքը՝ Դիաշը հասկանում է, որ դա մայրցամաքի ափ չէր, այլ նոր հողատարածություն՝ վիթխարի կղզի: 1501թ. Դիաշն առաջին եվրոպացին էր, որն Աֆրիկան անցավ Ադենի ծովածոցից մինչև Ջիբրալթար:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.