Encyclopedia

Ինքնակառավարվող թռչող տաքսիներ

Դուբայում ծրագրվում է այս տարվա հուլիսին գործարկել ինքնակառավարվող թռչող մեքենաներով տաքսի ծառայություն։ Այս մասին հայտնել է ճանապարհների ու տրանսպորտի վարչության ղեկավար Մատտար ալ Թայերը։

Ehang 184 մոդելի ինքնակառավարվող մեքենան, որը վարչությունը մշակել է չինական ֆիրմայի հետ, ներկայացվել է փետրվարի 12-14-ին Դուբայում տեղի ունեցած համաշխարհային կառավարական գագաթնաժողովին։ Ալ Թայերի խոսքով՝ դրոնը կարող է մինչեւ 110 կգ քաշով բեռներ փոխադրել ու հաջողությամբ անցել է փորձարկումներ։


Նոր թռչող սարքը արտաքուստ հիշեցնում է 3․9 մետր երկարության, չորս մետր լայնության ու 1․6 մետր բարձրության ուղղաթիռ։ Փոխադրամիջոցի քաշը 250 կգ է։ Այն կարող է թռչել մոտ 900 մետր բարձրության վրա։ Ehang 184 -ն ունի թաչսքրին, որի վրա ուղեւորը կարող է ընտրել նշանակության վայրը։ Թռիչքի ու վայրէջքների հնարավոր կետերի քանակը սահմանափակ է, իսկ թռիչքները ցամաքից վերահսկելու են մասնագետները անլար կապի համակարգի միջոցով։


Դրոնը կարող է օդում գտնվել 30 րոպե ու զարգացնել ժամում 160 կմ արագություն, բայց քաղաքի սահմաններում արագությունը կսահմանափակվի 100 կմ/ժ-ով։ Ինքնակառավարվող տաքսին նախագծված է ցանկացած եղանակային պայմանների համար, բացի ամպրոպից։

Աղբյուրը՝ news.am


 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.