Encyclopedia

Դաունի համախտանիշով մարդկանց համաշխարհային օր

Մարտի 21-ին նշում են Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 21 թիվը խորհրդանշում է 21-րդ քրոմոսոմը, որի առկայությամբ էլ պայմանավորված է համախտանիշը:
Դաունի համախտանիշն առաջանում է այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ՝ տրիսոմիա։ 
 
Օրը նշելու նպատակը դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելն է, այդ համախտանիշով երեխաների կյանքի որակը բարելավելը։
 
Ի դեպ, ամեն տարի աշխարհում ծնվում է այդ համախտանիշով 3000-5000 երեխա:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.