Health Corner

Ինչպես չհիվանդանալ ձմռանը

Ձմռանը չհիվանդանալու համար անհրաժեշտ է հետևել պարզ, սակայն կարևոր կանոնների, որոնք թվարկված են ստորև՝
- Ձմռանը պետք է կրել այնպիսի հագուստ, որով չեք մրսում: Մի՛ մոռացեք, որ եթե սառեք և մրսեք, ձեր օգանիզմը վիրուսների և ինֆեկցիաների նկատմամբ խոցելի կդառնա:
 
- Բազմամարդ միջոցառումների ժամանակ աշխատեք հիվանդներից հեռու մնալ, նրանց հետ մի՛ գրկախառնվեք:
 
- Սպորտով զբաղվեք և աշխատեք ճիշտ սնվել՝ սննդակարգի մեջ որքան հնարավոր շատ ներառելով վիտամիներով և հանքանյութերով հարուստ մթերքներ:
 
- Եթե հիվանդացել եք, ապա ջանացեք աշխատանքի չգնալ (երեխաներին դպրոց և մանկապարտեզ մի տարեք): Փակ հաստատությունում այլ մարդկանց էլ կվարակեք:
 
Աղբյուրը՝ Med.news.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.