Health Corner

Ինչպես չհիվանդանալ աշնանը. 6 օգտակար խորհուրդ

Աշնանն անընդհատ քնելու ցանկություն է առաջանում տանը, դժվար է արթնանալ և առույգ լինել ողջ օրվա ընթացքում: Սրա պատճառն այն է, որ աշնանային արևն այլևս չի ապահովում օրգանիզմը D վիտամինի անհրաժեշտ քանակով: Այնուամենայիվ, կան միջոցներ, որոնք օգնում են առույգ մնալ նույնիսկ ամենացուրտ և մռայլ օրերին:
1. Ֆիզիկական վարժություններ
 
Փորձեք առավոտն սկսել մարմնամարզությամբ: Սա կօգնի զինվել էներգիայի մեծ պաշարով, որը կբավականացնի ամբողջ օրվա ընթացքում: ֆիզիկական ակտիվությունը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը, լավացնում է քունը: Նախապատվությունը պետք է տալ այն վարժություններին, որոնք կատարելիս ներգրավվում է ամբողջ մկանային համակարգը:
 
2. Առողջ քուն
 
Քնի միջսեզոնային խանգարումները, կարելի է ասել, անխուսափելի են, սակայն կարող ենք օգնել ինքներս մեզ, եթե փորձենք օրն այնպես դասավորել, որ 8 ժամ հատկացնենք լիրաժեք, չընդհատվող քնին: Մասնագետները խորհուրդ են տալիս գնալ քնելու և արթնանալ օրվա նույն ժամին: Որոշ ժամանակ անց պայմանական ռեֆլեքս կառաջանա, և օրգանիզմը կսովորի լիարժեք հանգստանալ:
 
3. Տրիպտոֆան պարունակող մթերք հնարավորինս շատ
 
Սա ամինաթթու է, որից սերոտոնին է սինթեզվում: Սերոտոնինն ունի մի շարք կարևոր գործառույթներ՝ ազդում է աշխատունակության, ուշադրության կենտրոնացման և մտավոր գործունեության այլ տեսակների վրա, իսկ դրա մեծ չափաբաժնի դեպքում մարդը հոգևոր վերելք, էյֆորիա և ուրախություն է զգում: Ցերեկային լույսի նվազմանը զուգընթաց օրգանիզմում նվազում է սերոտոնինի քանակը, որի պաշարը լրացնելուն օգնում է տրիպտոֆոնը: Դրանով հարուստ են ընկուզեղենը, պանիրը, ծովամթերքը, հավի միսը և լոբազգիները:     
 
4. Ջրային պրոցեդուրաներ
 
Սովորություն դարձրեք ամեն առավոտ տաք և սառը հակացնցուղ ընդունել: Սրա օգտակարության մասին հայտնի է բոլորին և վաղուց, սակայն մեզնից շատերը տասնյակ պատճառներ են գտնում այդ՝ թեկուզ և սկզբում ոչ այնքան հաճելի թվացող պրոցեդուրան չանելու համար:  
 
5. Թարմ մրգեր և բանջարեղեն
 
Թարմ մրգերն ու բանջարեղենը և դրանցից պատրաստված հյութերն օրգանիզմն ապահովում են անհրաժեշտ վիտամիններով, միկրոտարրերով: Ընդ որում՝ նախապատվությունը պետք է տալ միայն բնական հյութերին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հավելումներով հյութերը ոչ միայն օգատակար չեն, այլև կարող են վտանգավոր լինել. կան տվյալներ, որոնք ապացուցում են բետակարոտինի և E վիտամինի թունավոր լինելը:  
 
6. Արոմաթերապիա
 
Որոշ եթերայուղեր օժտված են ուժեղ, առույգացնող ազդեցությամբ, բարձրացնում են տոնուսը, ազատում հոգնածության զգացումից: Օգնում են հատկապես սոճիի, իլանգ-իլանգի, ռեհանի և ցիտրուսների եթերայուղերը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.