Encyclopedia

Հրդեհ գյուղական բնակավայրերում

Չոր և շոգ ամիսներին անհամեմատ մեծանում է հրդեհների առաջացման վտանգը գյուղացիական տնտեսությունների՝ անասնակերի կուտակման տեղամասերում:

Ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների փոքր իսկ անտեսումը կամ դրանցից շեղումը կարող են հանգեցնել անուղղելի հետևանքների:

Խոտի դեզերում առաջացած հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց առաջացման հիմնական պատճառներից են՝

  • դեզերի տեղակայման հակահրդեհային նորմաների և կանոնների պահանջների խախտումները,
  • էլեկտրահաղորդման գծերի սխալ մոնտաժումը, դրանց տակ դեզերի տեղակայումը,
  • կրակի հետ անզգույշ վարվելը, երեխաների խաղալը կրակի հետ և այլն:

Գյուղական բնակավայրերում բռնկվող հրդեհներից խուսափելու նպատակով հարկավոր է իրականացնել հետևյալ հակահրդեհային միջոցառումները.

  • Անասնակերի դեզերը պետք է տեղակայվեն շենքերից և շինություններից ոչ պակաս, քան 50 մետր, ճանապարհներից՝ ոչ պակաս, քան 20 մետր, էլեկտրահաղորդման գծերից՝ ոչ պակաս, քան 15 մետր հեռավորության վրա:
  • Դեզի հիմնատակի մակերեսը 150 քառակուսի մետրից ավելի չպետք է լինի:
  • Առանձին հրդեհների հակահրդեհային միջտարածությունը պետք է լինի 20 մետրից ոչ պակաս:
  • Դեզի բարձրությունը չպետք է գերազանցի 5, իսկ երկարությունը՝ 30 մետրը:
  • Թաղամասերի հակահրդեհային միջտարածությունները (թաղամասում թույլատրվում է տեղադրել մինչև 20 դեզ) պետք է լինեն 100 մետրից ոչ պակաս:
  • Կտրականապես արգելվում է դեզի շրջակայքում կրակի օջախ անելը, ծխելը և բաց կրակից օգտվելը:
  • Դեզերը պետք է ապահովված լինեն սկզբնական հրդեհաշիջման միջոցներով:

Աղբյուրը՝ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.