Health Corner

Ինչպես ունենալ առողջ և գեղեցիկ մաշկ

Առողջ, հարթ և գեղեցիկ մաշկ ունենալը պայմանավորված է ոչ միայն արտաքին ճիշտ խնամքով, այլև առողջ և ակտիվ կենսակերպ վարելով, առողջ սնունդ ընդունելով: Ահա, ձեզ ենք ներկայացնում մթերքներ, որոնք կօգնեն առջող մաշկ ունենալու հարցում:
Նարնջագույն բանջարեղեն
 
Նարնջագույն բանջարեղենը (օրինակ`   գազարը, դդմիկը ևն) պարունակում է բավականաչափ բետա-կարոտիններ և այլ կարոտինոիդներ, որոնք օրգանիզմում վերածվում են մաշկի առողջության համար անհրաժեշտ А վիտամինի:
 
Հատապտուղներ
 
Հապալասը, ազնվամորին, հաղարջը և մի շարք այլ հատապտուղներ С վիտամինի հրաշալի աղբյուր են: Այս վիտամինն անհրաժեշտ է մաշկի առաձգականությունն ապահովող կոլագենի ձևավորման համար: 
 
С վիտամինը նաև հակաօքսիդանտ է համարվում, որը մաշկի բջիջները պաշտպանում է վնասվելուց: Հատապտուղների մյուս առավելությունն այն է, որ քիչ շաքար են պարունակում, իսկ շաքարը, ինչպես հայտնի է, նպաստում է մաշկի ծերացմանը:
 
Դդմի կորիզներ
 
Դդմի կորիզները ցինկի հրաշալի աղբյուր են: Ցինկն ապահովում է մաշկի արդյունավետ վերականգնումը: Այդ հանքանյութի պակասը հանգեցնում է ակնեի, դերմատիտի առաջացման, ինչպես նաև մաշկը չոր ու խոցելի է դարձնում:
 
Աղբյուրը՝ Med.news.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.