Encyclopedia

Գայ Ֆոքսի օր կամ Խարույկների գիշեր (Անգլիա)

Յուրաքանչյուր տարի՝ նոյեմբերի 5-ին, Անգլիայում նշում են ամենահայտնի և աղմկոտ տոներից մեկը՝ Գայ Ֆոքսի օրը (“Guy Fawkes Day”) կամ Խարույկների գիշերը (“Bonfire Night”):
Օրվա ընտրությունը պատահական չէ. այն պայմանավորված է 1605 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած պատմական իրողությամբ:
 
Ինչպես հայտնի է, մի քանի չարագործներ Հակոբ Ա թագավորի և խորհրդարանի անդամների դեմ կազմակերպել էին դավադրություն, որը պետք է իրագործվեր նոյեմբերի 5-ին:
 
1570 թվականի ապրիլի 13-ին Յորքում ծնված անգլիացի ազնվական Գայ Ֆոքսը թեև այդ դավադրության նախաձեռնողն չէր, բայց հենց նրան էր վիճակված վառել Լորդերի պալատի տակ տեղադրված վառոդով լի տակառը տանող պատրույգը:
 
1605թ.-ի նոյեմբերի 5-ի գիշերը, սակայն Գայ Ֆոքսին ձերբակալում են: Այս իրադարձությամբ էլ պայմանավորված է դավադրության խորհրդանիշը դառնալու հանգամանքը:
 
Խարույկների գիշերն Անգլիայում ընդունված է տոնական ճաշ մատուցել, կազմակերպել հյուրասիրություն և, իհարկե, իրականացնել տոնի խորհրդանշական արարողությունը՝ Գայ Ֆոքսի խրտվիլակն այրելը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.