Encyclopedia

Օդերևութաբանության համաշխարհային օր

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ("WMO") նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարվա մարտի 23-ին նշվում է Օդերևութաբանության համաշխարհային օրը:

Տոնը նշվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ 189 երկրում: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ("WMO") միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1950 թվականին։ 

 
Կազմակերպության նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։
 
Հիմնական գործողություններն իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։ Կազմակերպության նստավայրը Ժնևում է։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.