Encyclopedia

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը

Սկսած 1915 թվականից՝ տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։ ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920 թթ.) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։

1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։ Հիգեր Գրեթթի կարծիքով ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական ընկերությունների գլխավոր նպատակն է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքների վերադարձը։ 

Որպեսզի հայ լոբբիստները հասնեն այդ նպատակին, նրանք իրենց կողմն են քաշում տարբեր քաղաքական գործիչների, ճնշում են գործադրում տարբեր պետությունների կառավարությունների վրա, զբաղվում են Հայոց ցեղասպանության հարցի լայնամասշտաբ լուսաբանմամբ, հիմնադրում են այդ ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցներ։
 
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք ենԵվրոպայի Խորհուրդը (1998, 2001 թթ.), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002 թթ.), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների Համաշախարհային Խորհուրդը և այլն։
 
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965թ.։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
 
Ֆրանսիա (1998, 2000, 2001, 2006 2012 թթ.)
Գերմանիա
Իտալիա
Բելգիա
Նիդերլանդներ
Շվեյցարիա
Շվեդիա
Ռուսաստան
Լեհաստան
Լիտվա
Հունաստան
Սլովակիա
Կիպրոս
Լիբանան
Ուրուգվայ (1965, 2004 թթ.)
Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև)
Վենեսուելա 
Չիլի
Կանադա (1996, 2002, 2004 թթ.)
Վատիկան
Բոլիվիա (2014թ.):
 
Աղբյուրը՝ hy.wikipedia.org
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.