Encyclopedia

Հայոց ցեղասպանությունը և միջազգային հանրությունը (մաս 2)

Թեև դեռ 1915 թվականի մայիսի 13-ին Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարությունները Թուրքիային ներկայացրին հուշագիր՝ նախազգուշացնելով, որ նրա կառավարողները պատասխանատվություն կկրեն կատարած հանցագործությունների համար, բայց այն մնաց թղթի վրա։
Անկատար էր նաև «դաշնակիցների» 1919թ.-ին կազմակերպած դատավարությունը Կ.Պոլսում, և միայն հեռակա կարգով մահվան դատապարտվեցին մի քանի երիտթուրքական գործիչներ, որոնք փախել ու թաքնվել էին Գերմանիայում ու այլ երկրներում։
 
Ճիշտ է, Նեմեսիս գործողության միջոցով հայ ժողովրդի վրիժառուների ձեռքով սպանվեցին Թալեաթը, էնվերը, Ջեմալը, Բեհաեդդին Շաքիրը, Սայիդ Հալիմը, Ջեմալ Ազիմը և ուրիշներ, բայց, դժբախտաբար, տեղի չունեցավ ժողովուրդների դատ, հանցագործները հրապարակայնորեն չպատժվեցին, և պատմական անարդարությունն էլ չուղղվեց։
 
Դա ևս ինչ-որ տեղ ոգեշնչեց Ադոլֆ Հիտլերին, որը, հետագայում իր հրոսակախմբերին մղելով հրեշավոր սպանությունների, ասաց․ «Այսօր է՝լ ով է խոսում հայերի բնաջնջման մասին»։
 
Խորհրդային Միության հաղթանակը Հայրենական Մեծ Պատերազմում (1941-45թթ.) և աշխարհում ուժերի հարաբերակցության փոփոխությունը հօգուտ սոցիալիզմի ու դեմոկրատիայի հասցրին նաև Նյուրնբերգյան դատավարությանը, և մահվան դատապարտվեցին հիտլերյան հանցագործները։
 
Աղբյուրը՝ hy.wikipedia.org
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.