Encyclopedia

Հայոց ցեղասպանությունը և միջազգային հանրությունը (մաս 1)

Սուլթանական Թուրքիայի հայաջինջ քաղաքականության մշակման ու իրականացման հովանավորն ու ակտիվ գործակիցն էր եղել կայզերական Գերմանիան։
Տխրահռչակ Վանգենհայմը, եթե 1915թ.-ի փետրվարին հաղորդում էր իր կառավարությանը՝ «չարգելակել հայերի դեմ ձեռնարկվող քայլերին», ապա հուլիսի 7-ին հեռագրեց կանցլեր Բետման Հոլվեգին, որ իրագործվում է «թուրքական պետության մեջ հայ ազգի ոչնչացման նպատակը»։
 
Ինչ վերաբերում է արևմտյան մեծ տերություններին, մասնավորապես՝ Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, ապա նրանք փաստորեն վարում էին հայկական կոտորածների թողտվության ու խրախուսման քաղաքականություն։
 
Նույնիսկ Լլոյդ Ջորջը, մասնավորապես խոսելով անգլիական քաղաքականության մասին, գրել է՝ «Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված հաղթական զոհասեղանին․․․ Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հասցրեց 1895-1897 թվականների սարսափելի սպանդներին և թվականի ահավոր կոտորածին»։
 
Անգամ Ժորժ Կլեմանսոն ասել է, որ «եվրոպական դիվանագիտության վրա է ծանրանում հայկական արյունը»։ Առաջին աշխարհամարտն սկսվեց ու վերջացավ որպես անարդարացի, զավթողական պատերազմ, ուստի և չպատժվեցին նրա հանցավորները, այդ թվում՝ թուրք ջարդարարները։
 
Աղբյուրը՝ hy.wikipedia.org
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.