Encyclopedia

Ցեղասպանությունն իրավական դաշտում (մաս 2)

Նյուրնբերգյան դատավարությունը, որը դատապարտեց Եվրոպայում գերմանական զավթիչների իրագործած ցեղասպանության (հրեաների, սլավոնների, գնչուների և էթնիկ այլ խմբերի) բազմաթիվ դեպքեր, հիմք դարձավ ընդունելու ցեղասպանության մասին Համաձայնագիրը:
Համաձայնագրի 2-րդ հոդվածի 5 կետերում թվարկված են այն գործողությունները, որոնցից յուրաքանչյուրի իրականացումը համարվում է ցեղասպանություն՝
 
1. խմբի անդամների սպանությունը, 
2. նրանց մարմնական ծանր վնասվածք պատճառելը կամ մտավոր խանգարման հասցնելը,
3. խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որի նպատակը նրանց լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է, 
4. խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները, 
5. երեխաների բռնի հանձնումը մարդկային մի խմբից մյուսին:
 
Ըստ Համաձայնագրի՝ ցեղասպանության կամ թվարկված գործողություններից որևէ մեկի մեղավորները պետք է պատժվեն: 
 
Ցեղասպանության համար պատժի առումով իրավաբանական վաղեմություն չի ընդունվում, պատիժը կարող են սահմանել ինչպես ազգային, այնպես էլ հատկապես այդ նպատակով ստեղծված միջազգային ատյանները (3–6-րդ հոդվածներ):
 
Համաձայնագրի 2-րդ կարևոր սկզբունքը ցեղասպանության կանխարգելումն է: Սա մի հիմնահարց է, որին առնչվում են ինչպես ամբողջական ազգեր, այնպես էլ առանձին անհատներ:
 
Աղբյուրը՝ Հայկական հանրագիտարան
(www.encyclopedia.am)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.