Encyclopedia

Մշակութային եղեռն (մաս 4)

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների`   1923թ.-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:
Հայկական ճարտարապետական շինությունները հետևողականորեն պայթեցվել են, որպես թիրախ օգտագործվել թուրքական բանակի զինավարժությունների ժամանակ, իսկ քարերն օգտագործվում են որպես շինանյութ: 
Որոշ գյուղական վայրերում դրանք ծառայում են որպես գոմ, պահեստ, բանտ: Շատ դեպքերում հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների:
 
1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի 6-րդ կետում նշված է, որ թուրքական կառավարությունն ուշադրություն պետք է ցուցաբերի Թուրքիայում ապրող հայ համայնքի լեզվի, մշակույթի, կրթական համակարգի նկատմամբ`   միաժամանակ պահանջելով պատշաճ վերաբերմունք Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների հանդեպ:
 
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կամ դրա յուրացումը հայերի դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է:
 
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.