Encyclopedia

Մշակութային եղեռն (մաս 2)

Հայկական կոտորածների արաբ ականատեսներից մեկը`   փաստաբան Ֆայեզ էլ Ղոսեյնը, իր հիշողություններում գրում է. «...Հայերի կոտորածներից հետո կառավարությունը հանձնաժողովներ է ստեղծել, որոնք զբաղվում են լքյալ գույքի վաճառքով:

Հայկական մշակութային արժեքներն ամենաէժան գնով են վաճառվում... Ես մի անգամ գնացի եկեղեցի`   տեսնելու, թե ինչպե՞ս է կազմակերպվում այդ իրերի վաճառքը: Հայկական դպրոցների դռները փակ են: 

Գիտության գրքերը թուրքերն օգտագործում են շուկայում պանիր, խուրմա, արևածաղիկ փաթեթավորելու համար»:
 
Ըստ 1912-1913 թթ. Կ. Պոլսի հայկական Պատրիարքարանի կողմից կազմված և թուրքական կառավարությանը ներկայացված պաշտոնական պատմագրության՝ Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական եկեղեցիների ու վանքերի թիվն անցնում էր 2000-ից (այդ թվում`   IV-V դդ. վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ), որոնց մեծ մասը ցեղասպանության ժամանակ թալանվեց, այրվեց և ավերվեց:
 
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.