Encyclopedia

Իրաքի քրդերի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանություն

Իրաքի քրդերի ցեղասպանությունը 1987–89թթ.-ին Անֆալ ռազմագործողության ընթացքում իրաքյան զորքերի իրագործած քուրդ բնակչության կոտորածն է Հյուսիսային Իրաքում:

Ռուանդայի ցեղասպանությունը 1994թ.-ին Ռուանդայում իշխանությունների ցուցումով ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումների իրագործած թութսիների և չափավոր հուտուների կոտորածն է (ավելի քան 800 հզ. մարդ): 

Դարֆուրի ցեղասպանությունը 2003թ.-ից Դարֆուրում (Սուդանի Ժողովրդական Հանրապետություն) էթնոքաղաքական հակամարտության պատճառով արաբալեզու քոչվորները կոտորում են աֆրիկացի նստակյաց բնակչությանը:
 
Ցեղասպանության յուրահատուկ դրսևորում էր ապարտհեյդը (անջատ բնակություն): Հարավաֆրիկյան Հանրապետությունում (1948-94թթ.-ին) եվրոպական ծագում չունեցող բնակչության համար առանձնացված էին հատուկ ապրելավայրեր (ռեզերվուար), որտեղ սահմանված կարգի խախտումը համարվում էր քրեորեն պատժելի:
 
Աղբյուրը՝ Հայկական հանրագիտարան
(www.encyclopedia.am)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.