Encyclopedia

Հոլոքոստ, սերբերի, քհմերների ցեղասպանություն

Հոլոքոստը (լատիներենից թարգմանաբար նշանակում է ողջակիզում) Երկրորդ աշխարհամարտի (1939-45թթ.) տարիներին ֆաշիստական Գերմանիայի իրագործած հրեաների, սլավոնների և գնչուների ցեղասպանությունն է:
Գերմանիայում և զավթված երկրներում կառուցված համակենտրոնացման ճամբարներում ոչնչացվել են շուրջ 6 մլն հրեա, հարյուրհազարավոր սլավոններ, գնչուներ և էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներ:
 
Ֆաշիզմի ջախջախումից հետո Նյուրնբերգյան դատավարությունը հրեաների ցեղասպանությունը հայտարարել է հանցագործություն մարդկության դեմ և դատապարտել: 
 
Հրեաներին հնարավորություն է տրվել ապաստանելու իրենց պատմական հայրենիքում՝ Իսրայելում, վերականգնելու հրեական պետականությունը: 
Սերբերի ցեղասպանությունը 1941-45թթ.-ի սերբերի կոտորածն է  Խորվաթիայում Անտե Պավելիչի ֆաշիստամետ վարչակարգի օրոք (զոհվել է մոտ 700 հզ. մարդ): 
 
Քհմերների ցեղասպանությունը 1975-1979թթ.-ին Կամբոջայում Պոլ Պոտի դաժան վարչակարգի օրոք Կարմիր քհմերների կազմակերպության՝ սեփական ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել 3 մլն մարդ:
 
Աղբյուրը՝ Հայկական հանրագիտարան
(www.encyclopedia.am)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.