Encyclopedia

Հայերի, ասորիների, Պոնտոսի հույների ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը 1915-23թթ.-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի իրագործած հայերի ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել 1,5 մլն մարդ:

1988-90թթ.-ին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում ադրբեջանցիների իրագործած հայերի կոտորածներն ու տեղահանությունը ևս ցեղասպանության գործողություններ են և համապատասխանում են ՄԱԿ-ի Համաձայնագրի 2-րդ հոդվածի առաջին 3 կետերին:

Ասորիների ցեղասպանությունը 1915-1923թթ.-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կազմակերպած ասորիների կոտորածներն են Թուրքիայի տարածքում (զոհվել է շուրջ 700 հզ. մարդ):
 
Պոնտոսի հույների ցեղասպանությունը 1916-23թթ.-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կազմակերպած հույների կոտորածներն են (353 հզ. մարդ զոհվել է, 1 մլն 400 հզ-ը՝ տեղահանվել):
 
Աղբյուրը՝ Հայկական հանրագիտարան
(www.encyclopedia.am)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.