Encyclopedia

Ցեղասպանության իրագործման կառուցակարգը (մաս 2)

1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր:

Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ն սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ցեղասպանության երրորդ փուլը  կանանց, երեխաների, ծերերի տեղահանությունն ու ջարդերն էին:
 
Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության, շատերը սպանվեցին, շատերն ինքասպան եղան, շատերն էլ, այլևս ուժ չունենալով, մահացան գաղթի ճամփաներին:
 
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.