Encyclopedia

1918թ. (Հայաստանի Հանրապետության հռչակումը)

Թուրքական զորամիավորումները գրավեցին Սարդարապատ կայարանը: Կանոնավոր զորամասերից և աշխարհազորից բաղկացած հայկական բանակը կենաց-մահու կռվի ելավ թուրքական կանոնավոր զորքերի դեմ:

Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Սիլիկյանի վրա: Մայիսի 27-ին ծանր կորուստներ կրելով`   թուրքական զորաբանակի մնացորդները փախան Ալեքսանդրապոլ: Հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Նորանկախ հայկական պետականութանը վիճակված էր գոյատևել երկու և կես տարի`   մինչև Հայաստանի խորհրդայնացումը: Հակառակ Բաթումի 1918թ. հունիսի 4-ի դաշնագրի`   օգոստոսի 15-ին թուրքական զորքը հարձակում գործեց Ալեքսանդրապոլի վրա:

Հայերի 15 ժամ տևած դիմադրությունը հնարավորություն տվեց Կարինից, Կարսից, Արդահանից և Արդվինից այստեղ հավաքված գաղթականներին հեռանալ քաղաքից: Թուրքական զորքը սրի քաշեց քաղաքում մնացած բնակչությանը: Սեպտեմբեր 15-ին թուրքական իշխանությունների ենթակայության ներքո գործող «Վայրագ զորաբաժին» թաթարական զորագունդը Բաքվում իրականացրեց հայ բնակչության ջարդը:

Ընդհանուր առմամբ Բաքվում կոտորվեց 30.000 հայ: Պաղեստինի Արարա բարձրունքի վրա տեղի ունեցավ ճակատամարտ ֆրանսիական զինված ուժերի կազմում կռվող Հայկական լեգեոնի և թուրքական բանակի միջև: Այս ճակատամարտում տարած հաղթանակի շնորհիվ Հայկական լեգեոնը մեծապես նպաստեց դաշնակիցների հաջողությանը`   աջակցելով թուրքական բանակի դեմ տարած հաղթանակին:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.