Encyclopedia

1912-1913թթ. (Բալկանյան պատերազմները)

Բալկանյան պատերազմները (առաջինը`   1912-ի հոկտեմբերից մինչև 1913-ի մայիսը, երկրորդը`   1913-ի հունիսից մինչև օգոստոս), որ մղվում էին բալկանյան դաշինքի և Թուրքիայի միջև, հանգեցրին Բալկաններում և ողջ Եվրոպայում միջազգային հարաբերությունների սրմանն ու արագացրին Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծմանը:

Առաջին բալկանյան պատերազմում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը հող նախապատրաստեց Հայկական հարցի նոր արծարծման համար:

Արդյունքում Արևմտյան Հայաստանի բարեփոխումների հարցը հայ հասարակական շրջանների և ռուսական կառավարության գործուն մասնակցության շնորհիվ դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.