Encyclopedia

1911թ. (Երիտթուրքերի համագումարը Սալոնիկում)

Հայկական հարցը ցեղասպանության ճանապարհով լուծելու վերաբերյալ երիտթուրքերի որոշումը վերջնականապես ընդունվեց 1910-ական թվականների սկզբներին`   «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի մի շարք գաղտնի նիստերի և խորհրդակցությունների ժամանակ:

Այդ առումով հատկանշական էր 1911թ. Սալոնիկում գումարված`   կուսակցության հերթական համագումարը, որտեղ հստակորեն դրվեց կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացման խնդիրը, ինչը հավասարապես տարածվում էր նաև կայսրության տարածքում բնակվող հայության վրա:

Այդ համագումարում ընդունած որոշումները երիտթուրքերի ծրագրած քաղաքականության յուրովի պաշտոնական փաստաթուղթ դարձան:

Դրանից որոշ ժամանակ անց Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի ստորագրությամբ հատուկ գաղտնի հրահանգներ ուղարկվեցին կայսրության տեղական իշխանության մարմիններին`   հայերի ոչնչացման նախապատրաստական հատուկ միջոցառումների վերաբերյալ:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.