Encyclopedia

Հայկական լեռնաշխարհի բնական ռեսուրսները. անտառներ

Հայկական լեռնաշխարհը համարյա բոլոր կողմերից եզերվում է անտառներով: Անտառներ կան Ծոփքում, Բարձր Հայքի հյուսիսային հատվածում, Աղձնիքում, Տուրուբերանի Տավրոսյան լեռնաշղթայի շրջանում, Տայքում, Արցախում, Գուգարքում, Սյունիքի հարավում, Ուտիքի հյուսիսարևմտյան շրջաններում (Տավուշ, Աղստև), Այրարատի հյուսիս-արևելքում, Մոկքում:

 Ծառատեսակներից լայնորեն տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, գիհին, հացենին, ընկուզենին: Արցախի և Ուտիքի անտառները հայտնի են իրենց վայրի մրգատու ծառատեսակներով:

Տեղ-տեղ հանդիպում են նաև կեչու և սոճու պուրակներ: Հին Հայաստանում տարբեր ժամանակահատվածներում տնկվել են նաև արհեստական պուրականտառներ:

Դրանցից հայտնի են Սոսյաց (Արմավիրի մոտ), Ծննդոց (Բագարանի շրջանում), Խոսրովակերտ և Տաճար մայրի (Գառնու և Դվինի միջև ընկած տարածքում) անտառները:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.