Health Corner

Վարժություններ երեխայի առողջ տեսողության համար

Երեխաների տեսողության ճիշտ ձևավորման և հիվանդություններից խուսափելու կամ նախապահպանման (պրոֆիլակտիկա) առումով, բացի հիգենիայի և ճիշտ սննդակարգի պահպանումից, շատ կաևոր է նաև աչքերի համար նախատեսված վարժություններ կատարելը:
Դրանք լավացնում են դեպի աչքեր արյունամատակարարումը և խոչընդոտում տարբեր հիվանդությունների զարգացմանը:
 
Ցանկալի է աչքերի վարժությունները կատարել օրը 2-3 անգամ 3-5 րոպե տևողությամբ: Ներկայացնում ենք տեսողական վարժությունների մի քանի օրինակ.
 
  • Նստել ուղիղ և աչքերով «նկարել» խաչ կամ հնարավորինս մեծ չափերի թվեր,
  • Աչքերը փակել 3-4 վայրկյան, բացել 3-5 վայրկյան: Այս գործողությունը կրկնել 5-6 անգամ,
  • Աչքերը պինդ փակել մոտ 10-15 վայրկյան, հետո բացել և հաճախակի թարթել 10-15 վայրկյան, կրկնել:
 
Տեղեկատվությունը տրամադրել է «Kargin Optics»-ը
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.