Health Corner

Սննդակարգը և հիգիենան՝ երեխայի առողջ տեսողության երաշխիք

Սիրելի՛ ծնողներ, գիտե՞ք, որ երեխայի առողջ տեսողությունը մեծապես պայմանավորված է նաև ճիշտ սննդակարգով և հիգիենայով: Ինչպես հայտնի է, երեխան իրեն շրջապատող աշխարհի 80-90%-ն ընկալում է տեսողության միջոցով:
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ծնողների հետևողական խնամքը երեխայի տեսողության, ճիշտ սննդի և հիգիենայի ուղղությամբ, ինչպես նաև խնդրի առաջացման դեպքում ճիշտ ժամանակին ախտորոշումը:
 
Երեխաների մոտ տեսողության խնդիրների տարածված նախանշաններն են`  
 
բիբերի սպիտակությունը, անհամաչափությունը, 
արտադրությունն աչքերից,
կոպերի իջեցումը, 
շլությունը (հատկապես՝ 3-4 ամսականից հետո), 
ակնագնդի «խաղը» (ճոճանակաձև շարժումներ),
իրերին նայելիս գլուխը թեքելը կամ ուսերից մեկը կորացնելը, 
աչքերի հաճախ կկոցումը կամ թարթումը, մեկ աչքի հաճախակի փակումը, 
տարածության մեջ դժվարությամբ կողմնորոշվելը, աչքերի՝ իրերի շարժմանը չհետևելը, 
գիրքը կամ այլ իրերը չափից դուրս մոտ պահելը, 
կարդալիս տեղը հաճախ կորցնելը, արագ հոգնելը, աչքերը տրորելը, 
գլխացավի, սրտխառնոցի, գլխապտույտի կամ աչքերի լարվածության պատճառով երկար կարդալ չկարողանալը, 
երկտեսությունը, մոտ տարածությունից հեռուստացույց դիտելը:
 
Տեսողության ճիշտ ձևավորման և հիվանդությունների նախապահպանման (պրոֆիլակտիկա) առումով շատ կարևոր է տեսողության հիգիենայի պահպանումը, որի կարևոր կետերից են`  
 
կարդալ-գրելը ճիշտ նստած և լավ լուսավորված պայմաններում (տարածությունը գրքից կամ տետրից պետք է լինի 35-40 սմ, համակարգչի էկրանից`   50-60սմ), 
տեսողական լարված աշխատանք կատարելիս 20-25 րոպեն մեկ 5-10 րոպեով նայել հեռուն կամ, օրինակ`   աչքերով «նկարել» թվեր, 
հեռուստացույց դիտելն անհրաժեշտ հեռավորությունից (կախված է էկրանի մեծությունից):
 
Խորհուրդ է տրվում սննդակարգում լայնորեն ընդգրկել`  
 
կաթնամթերք (հատկապես՝ կաթնաշոռ, կարագ), 
ձկնեղեն, ծովամթերք, 
ձու, 
մրգեր, բանջարեղեն:
 
Տեղեկատվությունը տրամադրել է «Kargin Optics»-ը
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.