Encyclopedia

Հայտաբերվեց Դեյմոս արբանյակը

1877 թվականի օգոստոսի 12-ին ամերիկացի աստղագետ Ասաֆ Հոլը հայտնաբերեց Մարսի երկու արբանյակներից մեկը՝ Դեյմոսը: Մարսն ունի երկու բնական արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը: Հին հունարենից թագմանաբար «Ֆոբոս» բառը նշանակում է «վախ», իսկ «Դեյմոս»-ը՝ «սարսափ» (անվանվել է հին հունական պատերազմի աստված Արեսի որդի Դեյմոսի անունով):
Դեյմոսը պտտվում է Մարսի կենտրոնից 6,96 շառավղի հեռավորության վրա և կատարում մեկ պտույտ մոլորակի շուրջ 30 ժամ 17 րոպե 55 վայրկյանում։ Արբանյակը հեռու է Մարսից 23458 կմ-ով:
 
Այն պտտվում է սեփական առանցքի և Մարսի շուրջ նույն արագությամբ, այդ պատճառով միշտ շրջված է դեպի Մարսը նույն կողմով։ Դեյմոսի ուղեծիրն աստիճանաբար մեծանում է, և այն հեռանում է Մարսից։ Ֆոբոսն աստիճանաբար մոտենում է Մարսին։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.