Health Corner

Գարնանային ալերգիայի մասին

Խմել հակահիստամինային դեղամիջոցներ և հեռու մնալ ծաղկափոշուց. այս կանոնները գիտի յուրաքանչյուր ոք, որը տառապում է գարնանային տենդով: Սակայն որպեսզի գարնանը հնարավոր լինի ավելի հեշտ շնչել, նկատի ունեցեք նաև գարնանային ալերգիայի մի քանի անսպասելի հարուցիչներ:
Մրգեր
 
Մրգային շուկան կարող է ամրապնդել ձեր իմուն համակարգը, բայց նաև կարող է այն չափից դուրս գրգռել: Երբ շրջակայքում ծաղկող ծառեր են, խոտ և ծաղկափոշի, ձեր իմուն համակարգն սկսում է արձագանքել ամեն ինչին, ինչը փոքր-ինչ ալերգեն է հիշեցնում:
 
Ակնհայտ օրինակ է մրգային փոշին: Կեղևով մրգերը կարող են բարդացնել ալերգիայի ախտանիշները, քանի որ հիմնական ալերգենները գտնվում են կեղևում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում մաքրել կեղևը կամ կոմպոտ եփել:
 
Ալկոհոլ
 
Ալկոհոլը լայնացնում է քթի անոթները և կարող է բարդացնել ալերգիայի ախտանիշները: Գինին ալերգիայի ժամանակ կարող է նույնիսկ ավելի վատ ազդել:
 
Սթրես
 
Սթրեսն ալերգիա չի առաջացնում, սակայն կարող է սրել ախտանիշները: Այդ իսկ պատճառով ինքներդ ձեզ մի քիչ ժամանակ հատկացրեք: Մի քանի օր աշխատանքից հանգիստ վերցրեք, զբաղվեք յոգայով և մեդիտացիա արեք:
 
Մազերի խնամքի միջոցներ
 
Մազերի խնամքի համար նախատեսված գելերը, լաքերը ձգում են փոշին, որը կուտակվում է մազերում, նշել է Նյու Յորքի ալերգիայի և ասթմայի կենտրոնի բժշկական տնօրեն Քլիֆօրդ Բասեթը:
 
Բժիշկ Բասեթը խորհուրդ է տալիս հնարավորինս չօգտագործել լաքեր, գելեր և սփրեյներ: Իսկ եթե առանց դրանց չեք կարող հարդարել մազերը, ապա ամեն օր լվացեք գլուխը, որպեսզի քնելուց առաջ ալերգենները լվացվեն մազերի վրայից:
 
Խոնավություն
 
Գարնանը խոնավությունը բարձր է, իսկ փոշու տզերը սիրում են խոնավությունը: Օդի չորացուցիչ օգտագործեք օդի խոնավությունը 40-45% մակարդակի վրա պահելու համար։
 
Սենյակային բույսեր
 
Սենյակային բույսերը, չափից ավելի հաճախ ջրելով, դուք կարող եք նպաստել սենյակում բորբոսի առաջացմանը, որը ձեր ալերգիայի ախտանիշները նույնիսկ ավելի արտահայտված կդարձնի, քան փողոցում:
 
Առավոտյան ցնցուղ
 
Եթե ձեր քիթը փակված է, ապա ցնցուղ կարելի է ընդունել ոչ թե առավոտյան, այլ երեկոյան՝ քնից առաջ: Այս դեպքում դուք ձեր հետ անկողին կմտցնեք ավելի քիչ ալերգեններ: Եթե դուք առանց առավոտյան ցնցուղի չեք կարող, ապա քնելուց առաջ գոնե լվացեք երեսը տաք ջրով:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.