Health Corner

Բջջային թերապիա ցրված սկլերոզի բուժման համար

Ամերիկյան հետազոտությունը ցույց է տվել, որ արյան սպիտակ բջիջներին ուղղված բուժումը կարող է օգնել ցրված սկլերոզով (ՑՍ) մարդկանց:
Հետազոտությանը մասնակցել են ցրված սկլերոզի պարբերաբար կրկնվող ձևով 231 մարդ: Հիվանդության այս ձևի դեպքում այն ակտիվանում է, ապա դառնում է ավելի քիչ ինտենսիվ, և հիվանդները կարող են ունենալ ֆունկցիաների մասնակի կամ ամբողջական վերականգնում:
 
Հետազոտողները հիվանդներին են տվել "Ofatumumab" անվանմամբ դեղամիջոցի ցածր դեղաչափեր և անվնաս պլացեբո: "Ofatumumab"-ը «հակամարմին է B-բջիջների դեմ» և դեռևս հաստատված չէ ցրված սկլերոզի բուժման համար: Հետազոտությունը ֆինանսավորվել է դեղամիջոցի արտադրող "GlaxoSmithKline" ընկերության կողմից:
 
Հետազոտողները Դարին Օստինի գլխավորությամբ "GlaxoSmithKline"-ից վերլուծել են դեղամիջոցի ազդեցությունը պլացեբոյի հետ համեմատած՝ ուսումնասիրելով 12 շաբաթների ընթացքում գլխուղեղի նոր ախտահարումների քանակը:
 
Թիմը համեմատել է մասնակիցների B-բջիջների քանակը սկանավորմամբ հայտնաբերված գլխուղեղի նոր վնասումների թվի հետ:
 
Չնայած այն բանին, որ բոլոր մասնակիցներն առաջին 4 շաբաթվա ընթացքում ախտահարումներ են ունեցել, հետազոտությունը ցույց է տվել, որ հակա-B-բջիջների ցանկացած դեղաչափով թերապիա ստացած հիվանդները 4-12-րդ շաբաթների ընթացքում հիվանդության ավելի քիչ ակտիվ ախտանիշներ են ունեցել:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.