Health Corner

Կանանց սրտային ախտանիշները տարբերվում են տղամարդկանց ախտանիշներից

Կանայք երբեմն չեն պատկերացնում, որ նրանք գտնվում են միոկարդի ինֆարկտի սպառնալիքի ներքո, մասնավորապես՝ այն պատճառով, որ նշված հիվանդության ախտանիշները տղամարդկանց և կանանց մոտ տարբեր են:
Իրականում սուր կորոնար համախտանիշ կոչվող այս հիվանդությամբ կանանց գրեթե 1/3-ը կրծքավանդակում ճնշման զգացողության դասական ախտանիշները չի զգում այնպես, ինչպես տղամարդիկ: Կանայք ենթակա են սխալ ախտորոշման մեծ վտանգի, իսկ երբեմն նույնիսկ աննկատ միոկարդի ինֆարկտ են տանում:
 
Ամերիկացի բժիշկ Էրիկա Շվարցը՝ հիվանդությունների կանխարգելման և ապաքինման առաջատար մասնագետներից մեկը, "Newsmaxhealth"-ին հաղորդել է, որ կանայք պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն և ուշադիր լինեն ախտանիշների նկատմամբ, այլ ոչ պարզապես հույսը դնեն իրենց բժիշկների և բուժաշխատողների վրա:
 
Անվանի սրտաբան Գուլատին նշել է, որ սրտի հիվանդության ժամանակ բազմաթիվ կանայք կարող են հարբուխ ունենալ, ինչպես գրիպի ժամանակ: Կանանց մոտ նաև կարող է լինել տագնապային վիճակ, այրոց, հևոց, ձեռքերի, ծնոտի, ատամների և մեջքի ցավ:
 
Բժիշկը խորհուրդ է տալիս սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար առողջ սովորություններ ձեռք բերել՝
 
  • առողջ սննդակարգ բանջարեղենից և մրգերից,
  • մարզանք օրական գոնե 20-30 րոպե շաբաթը 5 օր:
 
Նա նաև խորհուրդ է տալիս խուսափել սթրեսային իրավիճակներից և զբաղվել յոգայով ու լողով:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.