Health Corner

Սեզոնային ալերգիա

Մարդիկ ուրախանում են, որ վերջացել է երկարատև ու ցուրտ ձմեռը, սակայն փոշեհատիկից ալերգիա ունեցողները դժվար թե գարունը գրկաբաց ընդունեն:
Այսօր արդեն կան շատ կանխարգելիչ մեթոդներ ալերգիան կանխելու կամ թեթևացնելու համար: Պետք է պարզել, թե կոնկրետ ինչի՞ց ալերգիա ունեք: Ալերգոլոգը կարող է ախտանիշների (փռշտոց, հարբուխ, աչքերի կարմրություն) հիման վրա պարզել պատճառը:
 
Կարելի է նաև պարզապես տնից դուրս չգալ, երբ դրսում ծաղկափոշին շատ է, խոնավությունը՝ մեծ: Իսկ եթե դուրս գալն անհրաժեշտ է, տուն վերադառնալուն պես լոգանք ընդունեք, գլուխը լվացեք, հագուստը փոխեք: Մի բացեք տան ու ավտոմեքենայի դռներն ու պատուհանները: Օդը մաքրելու համար օդափոխիչ օգտագործեք:
 
Աշխատեք խոտ, տերև չպոկել: Եթե դուք պետք է նման գործով զբաղվեք, ապա դիմակ կրեք: Սկսեք ալերգիայի դեմ դեղեր ընդունել մինչև ախտանիշների ի հայտ գալը: Բայց զգույշ եղեք, քանի որ դրանցից որոշները քնկոտություն կամ մտքի շաղվածություն են առաջացնում:
 
Ալերգիայի դեմ պատվաստումը հիվանդության դեմ պայքարի ևս մեկ միջոց է: Վակցինան դանդաղորեն ձեր օրգանիզմն ընտելացնում է ալերգեններին, և դուք սկսում եք դրան առանց ալերգիկ ռեակցիայի դիմադրել: Այս վակցինաները պաշտպանում են ալերգիայի ախտանիշների ուժեղացումից և ասթմայի առաջանալուց, հատկապես՝ երեխաների դեպքում:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.