Encyclopedia

Հայտնաբերվեց Սատուրնի արբանյակ Ֆեբեն

1899թ.-ի մարտի 17-ին աստղագետ Ուիլյամ Պիկերինգը հայտնաբերեց Սատուրնի արբանյակ Ֆեբեն:
 
Սատուրնը Արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է և իր մեծությամբ զիջում է միայն Յուպիտերին։ Հին հայկական աստղագիտության մեջ այն անվանվել է Երևակ։
 
Ֆեբեն չափազանց անկանոն արբանյակ է, որը համաժամանակյա կերպով չի պտտվում Սատուրնի հետ։
 
Այն առաջին այսպիսի հայտնաբերված արբանյակն է, որին պետք է ավելի քան մեկ տարի Սատուրնի շուրջ հակադարձ ուղեծրով մեկ պտույտ կատարելու համար։
 
XX-րդ դարի սկզբում Տիտանի հետազոտությունները թույլ տվեցին պարզել, որ այն ունի հաստ մթնոլորտ, որը յուրօրինակ առանձնահատկություն է Արեգակնային համակարգի արբանյակների համար։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.