Health Corner

Ձիթապտղի յուղը շաքարախտի դեմ

Սիրտ-անոթային հիվանդություններին հակված մարդիկ, որոնք հետևում են ձիթապտղի յուղով հարուստ միջերկրածովային դիետային, կարող են նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկն առանց կալորիաների սահմանափակման և հատուկ վարժությունների:
Իսպանացի գիտնականների հետազոտությանը մասնակցել են սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկով ավելի քան 3500 մեծահասակ: Մասնակիցներն, ըստ սնուցման ռեժիմի, բաժանվել են երեք հիմնական խմբի՝ ձիթապտղի յուղով միջերկրածովային դիետային, տարբեր տիպի ընկույզներով հավելված միջերկրածովային դիետային և ճարպերի ցածր պարունակությամբ դիետային հետևողներ:
 
Բացի ձիթապտղի յուղից, միջերկրածովային դիետան կենտրոնացած է մրգերի, բանջարեղենի, ամբողջական հացահատիկների և ձկան վրա: Ընկույզային խմբի մասնակիցներին թույլ է տրվել օրական ուտել մոտ մեկ ունցիա ընկույզ, նուշ և պնդուկ: Ձիթապտղային խմբում թույլատրվել է օրական երեք ճաշի գդալ ձիթապտղի յուղից մի փոքր ավելին:
 
Գիտնականները 2003-2010 թվականների ընթացքում հետևել են 55-ից 80 տարեկան կանանց և տղամարդկանց: Հետագա գործողությունների ընթացքում ձիթապտղի յուղի խմբում 2-րդ տիպի շաքարային դիաբետը զարգացել է 80, ընկույզների խմբում՝ 92, ստուգիչ խմբում՝ 101 մարդու մոտ:
 
Հետազոտությունը թույլ է տալիս ենթադրություններ անել, որ շաքարային դիաբետի զարգացման ռիսկը կարելի է նվազեցնել՝ փոխելով դիետայի բաղադրությունը: «Սա ևս մեկ ապացույց է, որ միջերկրածովային դիետան առավելություններ ունի առողջության համար»,- ասել է Ֆիլադելֆիայի Ջեֆերսոնի բժշկական քոլեջի բժիշկ Քրիստինա Լայնեն:
 
Աղբյուրը՝ Med.news.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.