Encyclopedia

Հեթանոսություն

Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է, որը ունի Պանթեիստական բնույթ։

Ըստ էության հեթանոսությունը ՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, իսլամից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։ Քրիստոնեության տարածման ընթացքում այն հաճախ սխալմամբ մեկնաբանվել է նաև որպես այն կրոնների համախումբ, որը քրիստոնեության հետ կապ չունի և չեն ընդունում Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթը։ Հեթանոսություն նաև բազմաընդգրկուն կրոնական ուղղություն է, քանզի իր զարգացման տարբեր արեալներում այն տարատեսակ բնույթ է ունեցել։ Հաճախ նրանում կարելի է նկատել բնապաշտականությանը հատուկ գծեր, իսկ մի քանի այլ դեպքերում այն զարգանում է հասնելով մինչև հայտնությամբ տրված լինելուն, որը ակնհայտ երևում է հատկապես զրադաշտականությունում։

Բնորոշիչներ

  • Լինելով ամենանախնական կրոնական ուղղությունը այն ընդունում է, որ իրեն հաջորդող կրոնները ՝ Քրիստոնեությունը և այլն, կեղծ կրոններ են:
  • Հեթանոսների մոտ նշվում է իրենց ուսմունքի սխալ մեկնաբանման տարածվածությունը, շատ հաճախ դա վերաբերում է Քրիստոսի աստվածային բնույթին և այլն :
  • Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմական բնորոշիչները։

 

Անվան ծագումնաբանություն
 
Հայոց լեզվում հեթանոս անվան ծագումնաբանություն ուղղակի կապ ունի հունարենի հետ , որի արմատն է հանդիսանում հունարեն εθνοί (էթնոս) բառը . հայերեն կթարգմանվի , որպես ազգային։ Այն, ըստ էության , արտահայտում է հենց այդ կրոնափիլիսոփայության տարածման բնույթը։ Նույն իմաստաբանական բնույթը ունի նախ ռուսերեն Язычество (Յազիչեստվո) ինքնանվանումը, որը ծագում է հին սլավորնական языкъ (յազիկ) բառից . բառացիորեն թարգմանաբար նշանակում է՝ ազգ, ցեղ։
 
Մի փոքր այլ է եվրոպական մի շարք երկրներում տարածում ունեցող ինքնանվանումը այս կրոնափիլիսոփայական ուղղության համար։ Գրեթե բոլոր լատինատառ լեզուներում այն անվանվում է paganism (պագանիզմ)՝ ծագում է լատիներեն paganismus բառից . թարգմանվում է, որպես գյուղական կամ շրջանային, որը իր հերթին արմատով հենվում է մի այլ լատիներեն բառի ՝ pagus (պագուս), ի վրա, որը արդեն նշանակում է գյուղ, շրջան։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.