Encyclopedia

Ազոտ

Ազոտը`   որպես օդի հիմնական բաղադրիչ, հայտնաբերել է անգլիացի քիմիկոս Դ. Ռեզերֆորդը 1772թ.-ին: Այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ ածխածին պարունակող նյութերն այրելիս ստացվում է այրմանը չնպաստող գազ:

Ռեզերֆորդն օդ պարունակող փակ անոթում այրեց «ածխածնային» միացությունը, անջատված ածխաթթվական գազը կլանեց ալկալու լուծույթով և փակ անոթում տեղավորեց մի մուկ, որն անմիջապես սատկեց: 

 

Նա դրանով ցույց տվեց, որ անոթում մնացած գազը չի նպաստում այրմանն ու չի մասնակցում շնչառությանը, և այն անվանեց հեղձուցիչ օդ: Ռեզերֆորդից անկախ՝ այդ նոր գազը հայտնաբերել էին Հ. Կավենդիշն ու Ջ. Փրիսթլին Մեծ Բրիտանիայում, Կ. Շելեն Շվեդիայում, Ա. Լավուազիեն՝ Ֆրանսիայում:
 
Լավուազիեի առաջարկով այդ գազը հունարեն անվանվեց ազոտ, որ նշանակում է անկենդան: Վաղուց ի վեր ազոտի բնական միացությունները՝ բորակները (սելիտրա), մարդիկ օգտագործում էին դաշտերը պարարտացնելու համար:
 
Այստեղից էլ առաջացել է ազոտի լատիներեն նիտրոգենիում անվանումը, որի հայերեն համարժեքն է բորակածինը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.