Encyclopedia

Քահանա

Քահանայությունը (արամեերեն՝ kāhāna – Աստծո սպասավոր) Հայ Առաքելական Եկեղեցում երկու տեսակ է`   ամուսանցյալ քահանայությություն և ոչ ամուսնացյալ`   կուսակրոնություն (անվանվում է նաև աբեղայություն): Երկու աստիճաններն էլ համապատիվ են և տրվում են Պատարագի ընթացքում ձեռնադրությամբ ու օծումով (օծվում են եպիսկոպոսից Սուրբ Հոգու շնորհները փոխանցող մյուռոնով):

Քահանայի հիմնական գործը Հիսուս Քրիստոսին քարոզելն է, հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելը, խորհրդագործելը (պատարագել, մկրտել, պսակել) և իհարկե աղոթելը: Քահանան իրավունք ունի Սուրբ Երրորդության անվամբ թողություն շնորհելու մեղքերին, բժշկելու և խրատելու քրիստոնյային: Քահանյության հիմնական նշանը փորուրարն է`   ուրար որը անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս նրա պատրաստակամությունը ամբողջովին ընդունելու Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ): Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել փիլոնը`   լայն սև թիկնոցը ուսերին ծիսական արարողությունների ժամանակ (տոնական առիթներով և հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում քահանաներն ունեն հատուկ պերճաշուք զգեստավորում`   վառ և տոնական գույներով): Մեծ վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին կաթողիկոսի կողմից կարող է շնորհվել խաչ:

Ամուսնացյալ քահնաներն անվանվում են Տեր Հայր: Առօրյայում հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցե’ք, Տե’ր Հայր»`   ձեռքը կրծին դնելով ի նշան հարգանքի: Սա իհարկե խնդրանք է օրհնության, որն այսօր ողջույնի ձև էլ է ստացել: Գրավոր կերպով դիմում են`   Արժանապատիվ Տեր Հայր (կամ անունով դիմելիս`   Արժանապատիվ Տեր ԱՆՈՒՆ քահնա ԱԶԳԱՆՈՒՆ):
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.