Encyclopedia

Վենեսուելա

Վենեսուելա՝ (իսպաներեն՝ Venezuela, ՄՀԱ՝ [/vɛn.ɛ.'zueɪ.lə/]) պետություն Հարավային Ամերիկայի հյուսիսում։ 1999-ից կոչվում է Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն։

 

Երկիրը պարունակում է ցամաքային շրջան ու բազմաթիվ կղզիներ Կարիբյան ծովում։ Սահամանակից է Գայանային՝ արևելքում, Բրազիլիային՝ հարավում և Կոլումբիային՝ արևմուտքում։ Կան զանազան փոքր կղզիներ հյուսիսում։ Վենեսուելան գտնվում է հասարակածի շրջակայքում, Հյուսիսային կիսագնդում։
Վենեսուելան Իսպանիայի նախկին գաղութներից մեկն է։ Ունի հողային վեճեր Գայանայի հետ, և նախապես ուներ վեճեր Կոլումբիայի հետ՝ Վենեսուելայի ծոցի նկատմամբ։ Այժմ Վենեսուելան ճանաչված է իր քարյուղի և իր բնական բազմազանության և գեղեցկության շնորհիվ։
Բնակչության քաղաքակենտրոնության առումով Վենեսուելան գրավում է առաջին տեղերից մեկը Լատինական Ամերիկայում։ Վենեսուելացիների մեծամասնությունը բնակվում է քաղաքներում, երկրի հյուսիսում։ Կարակասը երկրի ամենախոշոր քաղաքն է։ Այլ կարևոր քաղաքներն են՝ Վալենսիա, Մարակաիբո, Սյուդադ Գայանա և այլն։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.