Encyclopedia

Վահագն

Վահագնը հին հայկական դիցարանում պատերազմի, քաջության ու հաղթանակի, ամպրոպի ու կայծակի աստվածն է: Նա Արամազդի՝ հայոց գերագույն աստծո և Անահիտ դիցուհու հետ կազմում է սրբազան երրորդություն:

Բնութագրում

Վահագնն եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը։ Որոշ աղբյուրներում ու առասպելազրուցներում նաև վկայվում է որպես արեգակային աստված: Ըստ Անանիա Շիրակացու, ավանդաբար Վահագնի անունը կապվող Հարդագողի ճանապարհը կամ ARMENIAը EREVANն անվանել են նաև «Արեգական հին ճանապարհ»։ Վահագնին ձոնված դիցաբանական երգում նա պատկերվում է սրբագործված չորս տարրերի՝ Երկինքի, երկրի, ծիրանի ծովի և ծիրակարմիր եղեգնի երկունքից ծնված խարտյաշ պատանի՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուսով և արեգակնային աչքերով։ Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։ Հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ։ Ըստ Վասպուրականի հայոց մեջ տարածված ավանդազրույցի, Արեգակը գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի (Վահագն) գագաթից, իսկ նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ։
 
Անվան ծագումը
 
Վ. Իվանովի եզրակազությամբ՝ անխաթար պահպանվել են ընդհանուր հնդեվրոպական հնագույն դիցաբանական քերթությունը բնորոշ գծերն ու սկզբունքները։ Թերև այդ ընդհանուր հնդեվրոպական բնույթի ազդեցությամբ՝ որոշ բանաստեղծներ ենթադրել են, որ «Վահագն» անունն առաջացել է սանսկրիտ. «վահ» (բերող) կամ «վհա»(բոց, աստղ) և «ագնի» (կրակ) բառերից կամ հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններից։ Հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ «Վահագն» անունն առաջացել է հին հնդեվրոպական «Բահագին» (աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վ»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Քանի որ Վահագնն անձնավորել է դիցաբանական հար և նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով, ինչ Հայկ բահագինը, հետևաբար վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անուն։ Պատահակ չէ, որ Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի և սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը։
 
Պաշտամունք
 
Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Վիշապ քաղաքավանին մերձակա քարքե լեռան լանջին։ Վահագնի տաճարն Ագաթանգեղոսն անվանում է «մեծագանձ՝ լի ոսկով ու արծաթով»։ Տաճարում դրվել է Վահագնի մեծ անդրին, կից կից սրահներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները։ Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»։ Քրիստոնեական դարձի ժամանակ (301 թ.) Գրիգոր Լուսավորչին ուղեկցող զորքերը համառ կռիվներից հետո կործանել են Վահագնի գլխավոր տաճարը, որի տեղում հիմնվել է հայոց առաջին և մայր եկեղեցին։ Թովմա Արծրունին Վահագնին նվիրված տաճարներից մեկը հիշատակվում է Փոքր Աղբակ գավառում, մյուսը՝ Տոսպում։
 
Անվանակոչություններ
 
Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրահատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր մականունները։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.