Encyclopedia

Ուրան

Հասարակածային տրամագիծը`   51.200 կմ
Զանգվածը`   86,8.1028 կգ
Միջին հեռավորությունը Արեգակից`   2.870 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից`   2.600 մլն կմ
Ամպերի վերին եզրի ջերմաստիճանը`   – 200 C
Արբանյակների թիվը՝ 15

Հայտնաբերվել է 1781 թվականին անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելի կողմից և անվանվել է հունական աստված Ուրանի պատվին։ Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով։

 

Ուրանի հայտնաբերման մասին Ուիլիամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին՝ առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով Արեգակնային համակարգի սահմանները։

 

Չնայած այն հանգամանքին, որ երբեմն Ուրանը տեսանելի է անզեն աչքով, ավելի վաղ ժամանակներում դիտարկողները չէին ընդունում այն որպես մոլորակ խամրածության և ուղեծրով դանդաղ շարժման պատճառով։

 

Ինչպես և մյուս գազային հսկաները, Ուրանն ունի օղակների համակարգ և մագնիտոլորտ, բացի այդ, այն ունի 27 արբանյակ: Ուրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս մոլորակների՝ նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ:
 
Ուրանը Երկրից ծանր է 14,5 անգամ, այն Արեգակնային համակարգի հսկա մոլորակներից ամենաթեթևն է: Ուրանի ջերմաստիճանն զգալիորեն ցածր է՝ ի տարբերություն Արեգակնային համակարգի բոլոր մյուս հսկա մոլորակների:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.