Encyclopedia

Մոնղոլիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Ուլան Բատոր
Տարածքը՝ 1.566 հզ. կմ2
Բնակչությունը՝ 2,7 մլն
Պետական լեզուն՝ մոնղոլերեն
Դրամական միավորը՝ տուղրիկ

 

Աշխարհագրական դիրք
Մոնղոլիան պետություն է Կենտրոնական Ասիայի հյուսիս-արևելքում: Տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մոնղոլական Ալթայ, Խանգայ և Գոբիական Ալթայ լեռնաշղթաները, Խենտեյ բարձրավանդակը և Գոբի անապատը: Երկրի հյուսիսում կան խոր, ընդարձակ միջլեռնային գոգավորություններ: Ընդերքը հարուստ է քարածխի, երկաթի, վոլֆրամի, պղնձի, մոլիբդենի, ֆոսֆորիտների, ասբեստի պաշարներով:
 
Կլիմա, բնություն
Կլիման բարեխառն է, չոր, խիստ ցամաքային՝ օդի օրական և սեզոնային ջերմաստիճանների մեծ տատանումներով: Խոշոր գետերն են Սելենգան, Կերուլենն ու Օնոնը, լճերը՝ Ուբսու Նուրը, Խյարգաս Նուրը, Խուբսուգուլը, Խարա Ուս Նուրը:
Երկրի կենտրոնական և արևելյան մասերում գերակշռում է տափաստանային բուսականությունը՝ փետրախոտը, շյուղախոտը, Գոբի անապատում՝ օշինդրը, ուղտափուշը, սաքսաուլը: Անտառներն զբաղեցնում են տարածքի 10 %-ը և տարածված են գլխավորապես լեռներում:
Կենդանիներից բնորոշ են կրծողները, այծքաղը, Պրժևալսկու ձին, վիթը, վայրի ուղտը: Անտառներում հանդիպում են սամույր, վարազ, որմզդեղն և այլն:
 
Պատմություն
Մոնղոլիայի տարածքում առաջին ցեղային կազմավորումը եղել է նախամոնղոլական հուննու ցեղային միությունը (մ.թ.ա. III – մ.թ. I դարեր), որին հաջորդել է սյանբի ցեղային միությունը: Բուն մոնղոլական պետությունն ստեղծվել է XII դարի վերջին – XIII դարի սկզբին, երբ 1206 թ-ին Նոյոն Թեմուչինը հաղթեց իշխանության համար պայքարում, և մոնղոլական նոյոնների մեծ ղուրուլթայում (համագումար) մեծ խան հռչակվեց Չինգիզ խանը: Նրա օրոք հողը դարձավ պետական սեփականություն, ստեղծվեց կենտրոնական հրամանատարությամբ մեծ և կարգապահ բանակ: Արդեն XIII դարի կեսին Չինգիզ խանը նվաճեց Հյուսիսային Չինաստանը, Միջին Ասիան, div>
Մոնղոլիայի ազգային կազմը միատարր է. ավելի քան 90 %-ը մոնղոլներ են, բնակվում են նաև ղազախներ, բուրյաթներ, չինացիներ և այլք: Դավանում են բուդդայականություն (լամայականություն): Տոլա գետի հովտում է գտնվում մայրաքաղաք Ուլան Բատորը (թարգմանաբար՝ Կարմիր շուկա): Քաղաքի շրջակայքում է Գանդան մենաստանը (XVIII–XIX դարեր), որտեղ գտնվում են Մոնղոլիայի խոշորագույն բուդդայական տաճարը՝ Մեգջիտ Զանրայսեգը, և Զոյչժին Լամայնսումե տաճարը (այժմ՝ Կրոնի պատմության թանգարան):<յական տաճարների մնացորդներ, որոնց բնորոշ են տեղական ավանդույթների և չինական ազդեցության տարրերը՝ զոհասեղաններ, աստվածների ու կենդանիների կավե արձանիկներ, զարդանախշ զենքեր: Մոնղոլիայի գյուղական բնակավայրերի կացարանների հիմնական տիպը փայտե հիմնակմախքով թաղիքե յուրդն է, քաղաքներում կառուցված են կանոնավոր հատակագծով քարե շենքեր: 
Հանրահայտ են խոշոր նվաճողներ Չինգիզ խանը, Լենկթեմուրը և նրանց ժառանգները:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.