Encyclopedia

Եթովպիա

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Ադիս Աբեբա
Տարածքը՝ 1.104,3 հզ. կմ2
Բնակչությունը՝ 66 մլն
Պետական լեզուն՝ ամհարերեն
Դրամական միավորը՝ բիրֆ

Եթովպիա ( Եթովպիայի Ֆեդերատիվ Ժողովրդավարական Հանրապետություն ) - երկիր է Արևելյան Աֆրիկայում, ծովային սահմաններ չունի Էրիթրեայի անջատումից հետո ( մայիսի 24 1993 թ): Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է: Աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկը: Երբեք գաղութացված չի եղել, թեև ֆաշիստական Իտալիան 1936 - 1941 թթ օկուպացրել էր Եթովպիան: Եթովպիան ՄԱԿ-ի առաջին անդամներից է և Աֆրիկյան միության հիմնադիր անդամը: XIX դարի վերջին և XX դարի սկզբին Եթովպիայում բավականին մեծ հայ գաղթօջախ է եղել: Բնակչությունը`   88,0 մլն (2011թ, հուլիս, 14-րդը աշխարհում: Բնակչության տարեկան աճը`   3,2 տոկոս: Կյանքի միջին տևողությունը`   տղամարդկանց մոտ 53տ, կանանց մոտ 58տ: ՄԻԱՎով վարակվածների թիվը`   2,1 տոկոս (1մլն վարակակիր 2007թ. տվյալ)

Անվանում
Եթովպիա անվանումը ծագում է հունական «էյթոպիա» բառից, որ նշանակում է արևակեզ մարդկանց երկիր՝ այդ երկրի բնակիչների մաշկի թուխ գույնի համար: Երբ միջնադարում արաբները նվաճեցին Եգիպտոսը, Եթովպիային Հաբեշստան անունը տվեցին՝ տեղում բնակվող հաբաշ ժողովրդի անունից: Սակայն 1945թ-ին վերականգնվեց երկրի նախկին անունը:

 

Տնտեսություն
Տնտեսաաշխարհագրական առումով Եթովպիան մեծ փոփոխություններ է կրել 1990-ական թվականների սկզբներին: 1993 թ-ին Էրիթրեայի անկախացումով նա զրկվեց 1000 կմ-անոց ծովային սահմաններից և դեպի ծով ելքից: Համաշխարհային օվկիանոս դուրս գալու համար Եթովպիան այժմ օգտվում է Ջիբութի նավահանգստից: Լեռնային երկիր է, տարածքի մեծ մասը զբաղեցնում է Եթովպական բարձրավանդակը, որը գրեթե բոլոր կողմերից շրջապատված է անապատներով ու կիսաանապատներով: Բնական պայմաններն աչքի են ընկնում մեծ հակադրություններով: 
 
Բնություն, կլիմա
Բարձրաբերձ լեռների գագաթներին ձմռանը ձյուն է նստում, իսկ աշնանը կուտակվում է սառը մառախուղը: Լեռնային զով կլիմայի պայմաններում աճում են մերձարևադարձային ծառեր, թփեր ու խոտեր: Կենդանական աշխարհն այստեղ նույնպես հիշեցնում է մերձարևադարձային գոտիները:
Լեռների ստորոտում ձգվում են բլրաշատ սարահարթերը՝ արգավանդ սևահողերով ու կարմրահողերով: Այդ սարահարթերը Եթովպիայի շտեմարանն են: Անտառները կազմում են տարածքի 25 %-ը և ունեն արդյունաբերական կարևոր նշանակություն:
Հարթավայրերում կլիման շոգ է, արևադարձային: 
 
Գյուղատնտեսություն
Ամենուր ցորենի, գարու, կորեկի և նրա տարատեսակ տեֆի դաշտեր են: Եթովպացիներն այդ տեֆից լավաշանման հաց են թխում: Ձմռանն ու ամռանը մուսսոնային քամիներն անձրևներ են բերում, դրա շնորհիվ երկրի պայմանները  բարենպաստ են երկրագործության համար, որը եթովպացիների մեծ մասի զբաղմունքն է: Հողը վարում են եզներ լծած արորով: Ընդարձակ արոտավայրերի շնորհիվ զարգացած է անասնապահությունը, զբաղվում են նաև թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ:
Երկրի հարավում մշակում են սուրճ: Եթովպիան համարվում է սուրճի հայրենիքը: Հետաքրքիր է, որ սուրճ բառի՝ մի շարք լեզուներում պահպանված կոֆե ձևը ծագել է Եթովպիայի Կաֆա շրջանից, որտեղ լեռներում մինչև օրս աճում են վայրի սրճենու անտառներ:
 
Արդյունաբերություն
Եթովպիայում արդյունահանում են պլատին, ոսկի, մանգան, քարաղ, հայտնաբերված են երկաթի, անագի, գորշ ածխի, սնդիկի, կապարի, նավթի և այլ օգտակար հանածոների հանքավայրեր: Կան շատ հանքային աղբյուրներ: 
Եթովպիան լճերի երկիր է: Թանա լճից է սնվում Աֆրիկայի ամենամեծ գետը՝ Կապույտ Նեղոսը (Եթովպիայի տարածքում կոչվում է Աբբայ): Եթովպական բարձրավանդակից տարբեր ուղղություններով հոսում են բազմաթիվ գետեր, բայց նրանց մեծ մասը կորչում է շրջակա անապատներում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.