Encyclopedia

Դպիր

Դպիրը (պահլ.d(i)pir), եկեղեցական փոքր աստիճանավոր է։

Հայ Առաքելական Եկեղեցում կրտսեր աստիճանավորներին (ընթերցող-գրակարդաց, դռնապան, ջահընկալ, երդմնեցուցիչ) տրվող մեկ ընդհանուր անվանումն է։ Դպիրներին դիմելու հատուկ որևէ ձև Հայ Առաքելական Եկեղեցում չի կիրառվում:

Դպիր կարգելու հատուկ արարողությունը դեռ ձեռնադրություն չէ, այլ`  տվչություն`   մանկանը որոշ իրավունքներ են տրվում: Դպիրը ներկայումս ստանձնում է եկեղեցու տարբեր ծառայողների պարտականություններ. կարգուկանոն պահել, ծիսական արարողությունների ժամանակ կերոն (մոմակալ) բռնել, Աստվածաշունչ ընթերցել և աղոթել, կամ լինել սաղմոսերգող և, առհասարակ, երգեցիկ խմբի անդամ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.