Encyclopedia

Բուդդա

Բուդդան (այլ կերպ`   Սիդհարթա Գաութամա) հանդիսանում է բուդդայականության հիմնադիրը։ Նա ապրել է մ.թ.ա. 624-544թթ.երին: Բուդդա թարգմանաբար նշանակում է լուսավորյալ, ճշմարտությանը հասու եղած, պայծառացած մարդ։

Բուդդան ծնվել է արիական շակյա ցեղի Գաութամա տոհմում։ Նրա հայրը որդու համար ստեղծել էր այնպիսի պայմաններ, որպեսզի նա չտեսնի կյանքի դժբախտությունները և տհաճ կողմերը: Բայց մի անգամ նա տեսավ հիվանդ, այնուհետև՝ ծեր, հետո՝ հանգուցյալ, հետո՝ մի ճգնավորի. մարդկային կյանքի տառապանքները ցնցեցին նրան: Բուդդան փախավ հայրական տնից՝ ճշմարտություն որոնելու նպատակով։ Նա ուսումնասիրեց Վեդաները, սակայն այդտեղ չգտավ իսկական ճշմարտությունը։ Վերջապես, երկար թափառումներից ու որոնումներից հետո նա եկավ ճշմարտությանը, այսինքն՝ հայտնաբերեց տառապանքից փրկվելու միջոցը։

Բուդդան առաջարկում է ցանկությունների զսպման մի պրակտիկ ուղղի: Այն կոչվում է փրկության միջին ուղղի կամ ճշմարիտ ութաձև ուղղի: Այդ ուղղին բաղկացած է ութ մասից`  

  •  Ճշմարիտ գործ
  • Ճշմարիտ հայեցում
  • Ճշմարիտ խոսք
  • Ճշմարիտ վարքագիծ
  • Ճշմարիտ ուշադրություն
  • Ճշմարիտ կենտրոնացվածություն
  • Ճշմարիտ պատրաստականություն
  • Ճշմարիտ ջանք
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.