Encyclopedia

Ալլահ

Ալլահը իսլամում համարվում է իրենց աստվածը, երկնքի, երկրի ու մարդու արարիչը, ով կառավարում է աշխարհը: Ալլահի նկատմամբ հավատը մահմեդական կրոնի հիմնական դավանանքն է:

Ըստ իսլամի`   Ալլահը օժտված է այն բոլոր հատկանիշներով, որոնցով սովորաբար օժտված են աստվածները միաստված կրոններում: Մահմեդականները Ալլահի հատկությունները արտահայտում են 99 մակդիրներով, որոնց թվին են պատկանում ամենազոր, մեծ, իմաստուն, գթավոր և այլ մակդիրներ:

Ալլահին հայտարարելով աշխարհի կառավարող, մահմեդական հոգևորականությունը ուսուցանում է, որ նա է ամբողջովին տնօրինում ժողովուրդների ու առանձին մարդկանց ճակատագիրը: Իսլամում ճակատագրապաշտական հայացքները առավել ընդգծված են:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.