Encyclopedia

Ալժիր

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Ալժիր
Տարածքը՝ 2460 հզ. կմ2
Բնակչությունը՝ 31,4 մլն
Պետական լեզուները՝ արաբերեն, բերբերերեն, ֆրանսերեն
Դրամական միավորը՝ դինար

Ալժիրը (արաբերեն՝ الجزائر, ալ-Ջազաիր) երկիր է Հյուսիսային Աֆրիկայում, պաշտոնական անվանումը Ալժիրի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն։ Այն գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրական ծովի ավազանի արևմտյան մասում։ Ալժիրը արևմուտքում սահմանակից է Մարրոկոյին, հարավ-արևմուտքում`   Մավրիտանիային ու Մալիին, հարավ-արևելքուն`   Նիգերիային, իսկ արևելքում`   Թունիսին։ Իր մեծությամբ Ալժիրը երկրորդ պետությունն է Աֆրիկայում։ Նրա մակերևույթի մեծ մասը կազմում է Սահարա անապատը։ Մայրաքաղաքն է Ալժիր քաղաքը։ XVI-XVIII դարերում Ալժիրը գտնվում էր Օսմանյան տիրապետության կազմի մեջ։ XIX դարի սկզբից սկսվում է Ալժիրի գաղութացումը Ֆրանսիայի կողմից։ 1954 թվականին Ալժիրում ձևավորվում է Ժողովրդական Ազատագրության Ճակատը։ Ֆրանսիացի գաղութարարների դեմ արյունահեղ պատերազմի արդյունքում, 1962 թվականին Ալժիրը դառնում է անկախ սոցիալիստական պետություն։ Հակասությունը աշխարհիկ կառավարության և իսլամիստների միջև, 80-ական թվականների վերջերին, վերածվեց քաղաքացիական պատերազմի, որը ավարտվեց ֆունդամենտալիստների պարտությամբ։
Ալշիրցիների 99%-ը դավանում է մուսուլման-սունիթների (Իսլամ) կրոնին:

 

Պետական կառուցվածքը
Հանրապետություն է։ Պետության ղեկավարը պրիզիդենտն է, որը ընտրվում է բնակչության կողմից, 5 տարի ժամկեըով։ 2008 թվականի նոյեմբերից, համաձայն սամանադրության փոփոխության, ժամկետի չափը սահմանափակ չէ։ 1999 թվականի ապրիլից, պրիզիդենտն է Աբդելազիվ Բուտեֆլիկան։ Նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի ապրիլին։
Օրենսդիր մարմինն է երկպալատանի խորհրդարանը։ Սենատը բաղկացած է 144 տեղից, որից 1/3-ին նշանակում է պրիզիդենտը, իսկ 2/3-ը ընտրվում են անուղղակի ընտրություններով, 6 տարի ժամկետով։ Ժողովրդական ժողովը (389 տեղ) ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։
Ամենամեծ կուսակցությունները, որոնք ներկայացված են խորհրդարանում`   Ժողովրդական Ազատագրության Ճակատը, Ժողովրդա-դեմոկրատական Շարժումը, Խաղաղ Հասարակության Համաժոողովրդական շարժումը։
 
Տնտեսությունը
Ալժիրի տնտեսության հիմքը կազմում են գազն ու նավթը։ Նրանք տալիս են 30 % ՀՆԱ (Համախառն Ներքին Արդյունք), պետ բյուջեի շահույթի 60 % -ը, արտահանման եկամուտների 95 %-ը։ Գազի պաշարներով Ալժիրը զբաղեցնում է 8-րդ տեղը աշխարհում, իսկ գազի արտահանմամբ`   4 -րդ տեղը աշխարհում։ Նավթի պաշարներով Ալժիրը 15-րդ տեղն է աշխարհում, իսկ նավթի արտահանմամբ`   11-րդ տեղը աշխարհում։ Ալժիրի իշխանությունները ջանքեր են թափում արդիականացնել տնտեսությունը և ներգրավվել տեղական և արտասահմանյան ներդրումներ այլ ոլորտներում։ Կառուցվածքային փոփոխությունները տնտեսության մեջ, ինչպես նաև բանկային հատվածի զարգացումը և ենթակառուցվածքների շինարարությունը, դանդաղ են ընթանում, մասամբ, կոռուպցիայի ու բյուրոկրատիայի պատճառով: Համախառն ներքին արդյունքով (ՀՆԴ), բնակչության մեկ շնչի հաշվով 2008 թվականին`   6,9 հազար դոլլար (126-րդ տեղը աշխարհում)։ Ցածր է աղքատության մակարդակը`   բնակչության 23 %-ը: Գործազրկությունը`   12,8 % (2008 թվականին)։
 
Բնակչություն և գյուղատնտեսություն
Այստեղ մարդիկ ապրում են միայն օազիսներում՝ այն վայրերում, որտեղ ավազների տակից բխում է կենարար ջուրը, աճում են արմավենիները, որոնք մարդուն պաշտպանում են խիստ շոգից ու ավազամրրիկներից: Եվ միայն քոչվոր բեդվիններն են իրենց ուղտերով թափառական կյանք վարում այդ ավազուտներում:
Բայց Սահարան այսօր ապրում է նոր կյանքով: Անապատներում կառուցվում են ճանապարհներ, բնակավայրեր: Մարդիկ ավազների տակ հայտնաբերել են Ալժիրի հիմնական հարստությունները՝ նավթն ու գազը: Դրանք արդյունահանվում են և խոր հորատանցքերով ու խողովակաշարերով մղվում Միջերկրական ծովին մոտ գտնվող գործարանները, իսկ ստորջրյա խողովակաշարերով՝ Միջերկրական ծովով՝ դեպի Եվրոպա: Հայտնաբերվել և արդյունահանվում են նաև երկաթ, պղինձ, կապար, ցինկ, սնդիկ, ֆոսֆորիտներ: Զարգացած են մետաղամշակման, նավթավերամշակման, քիմիական, ցեմենտի արտադրության, սննդի, տեքստիլ արդյունաբերության ճյուղերը: Տնտեսական մեծ նշանակություն ունեն խցանակաղնին (խցանի հումքի քանակով աշխարհում գրավում է երրորդ տեղը) և փետրախոտը (առաջին տեղն աշխարհում), որից պատրաստում են լավագույն տեսակի թուղթ, թաղանթանյութ, հյուսկեն իրեր: Ալժիրն արտահանում է նավթ, հեղուկ գազ, գինի, ցիտրուսներ, երկաթի հանքաքար, խցան և այլն: Ներմուծում է մեքենաներ ու սարքավորումներ, սննդամթերք և այլ ապրանքներ:

 

Մարդիկ  բնակվել են ծովափի և այն պատնեշող Ատլասի լեռների միջև ընկած նեղ հողաշերտում:
Ալժիրը 130 տարի եղել է ֆրանսիական գաղութ, և միայն 1962 թ-ի սեպտեմբերի 25-ին է հռչակվել Ալժիրի անկախությունը:
Երկրի բնակիչներն արաբները (81,5%) և բերբերներն (17,9%) են: Բերբերներն ապրում են լեռներում ու Սահարայի օազիսներում և պահել են իրենց լեզուն՝ բերբերերենը: Մնացած բնակչությունը հիմնականում խոսում է արաբերենի ալժիրյան բարբառով:
Ծովափնյա քաղաքներն ու բնակավայրերը թաղված են արմավենիների և ծաղկավետ թփուտների մեջ: Դրանցից շատերը կառուցված են հին հռոմեական, իսպանական ու թուրքական երբեմնի բնակավայրերի տեղերում:
Միջերկրականի ափերին ու նրանից ոչ հեռու գտնվում են խոշոր քաղաքներ Ալժիրը, Օրանը, Աննաբան, Թլեմսենը, Սեթիֆը, Կոնստանտինան:
Ալժիրցիների ապրելակերպում և մշակույթի մեջ յուրօրինակ կերպով զուգակցվում են ավանդույթներն ու արդիականությունը: Քոչվորների (ինչպես արաբ, այնպես էլ բերբեր) կացարանները սև բրդե կտորով ծածկված չադր-վրաններն են, ինչպես Հյուսիսային Աֆրիկայի մյուս քոչվորներինը: Քաղաքային բնակարանները կառուցվում են քարից, աղյուսից կամ կավից: Պատուհաններն ու դռները նայում են ներքին բակին, որը շրջափակված է բարձր պատերով: Բակերում աճում են մրգատու ծառեր ու ծաղիկներ: Քաղաքային նոր տները հիմնականում բազմահարկ են:
Գյուղաբնակները կրում են ազգային տարազ: Կանայք գլխածածկ են, հագնում են լայն տաբատ ու վերնաշապիկ: Տղամարդիկ հաճախ ազգային հագուստը զուգակցում են եվրոպականի հետ: Քաղաքներում տղամարդկանց մեծ մասը կրում է եվրոպական հագուստ: Մեծահասակները երբեմն դնում են կարմիր ֆես (թասակ): Քաղաքաբնակ կանայք մեծ մասամբ կրում են սպիտակ ծածկոց և գլխաշոր: Ալժիրցիների ամենասիրած ըմպելիքները սուրճն ու թեյն են:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.