Encyclopedia

Սատուրն

Սատուրնը արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է:

Հիմնական տվյալներ

Հասարակածային շառավիղը`   60 268±4 կմ
Ծավալը`   8,2713×1014 կմ³
Զանգվածը`   5,6846×1026 կգ
Հեռավորությունը Արեգակից`   1,426×109 կմ
Արբանյակներ`   62
Մթնոլորտի ջերմաստիճան`   143 Կ

Սատուրնը իր մեծությամբ զիջում է միայն Յուպիտերին։ Արեգակից գտնվում է 9,54 ա.մ. հեռավորության վրա և նրա շուրջը 9,6 կմ/վ արագությամբ պտտվում է 29,46 տարում։ Հասարակածային շառավիղը 60400 կմ է, միջին խտությունը`   700 կգ/մ³։ Իր առանցքի շուրջ Սատուրնը պտտվում է 10 ժամ 40 րոպե 30 վայրկյանում։ Նման արագ պտույտից մոլորակը «սեղմվում է» բևեռներում։ Դա լավ նկատվում է անգամ աստղադիտակով նայելիս։ Բևեռային շառավիղը 6500 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հասարակածը ուղեծրի հարթությամբ թեքված է 26,70 անկյունով և դա հանգեցնում է տարվա եղանակների փոփոխության։

Սատուրնը կազմված է ջրածնից, ոչ մեծ քանակությամբ հելիումից և գծային էլեմենտներից։ Այն կազմված է նաև փոքր քարե և սառցե միջուկից, որը շրջապատված է մետաղական ջրածնի հաստ շերտով և դրսից`   գազային շերտով։ Քամու արագությունը Սատուրնի վրա կարող հասնել 1800 կմ/ժ։ Մթնոլորտում տեղի են ունենում հսկայական փոթորիկներ, որոնք տեսանելի են անգամ Երկրից (աստղադիտակով)։ Սատուրնի մագնիսական դաշտը հասնում է Յուպիտերինին և մեծ է Երկրի մագնիսական դաշտից։
 
Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունը ավելի փոքր է, քան ջրինը։ Չնայած դրան մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։ Սատուրնը տրամագծով Երկրից մեծ է 9,4 անգամ, ծավալով`   96 անգամ, զանգվածով`   95 անգամ։ Չնայած Սատուրնի քիմիական կազմի մասին որևէ հստակ տեղեկություն չկա, գիտնականները կարծում են, որ այն նման է Յուպիտերի քիմիական կազմին։ Այն ունի փոքրիկ քարոտ միջուկ, որը շրջապատված է ջրածնով և հելիումով։ Միջուկը նման է Երկրի միջուկին, բայց ավելի խիտ է։ Սրանից վերև հեղուկ մետաղական ջրածնի ավելի հաստ շերտ է, որին հաջորդում է մի այլ շերտ`   կազմված ջրածնից և հելիումից, իսկ ամենաբարձր շերտը 1000կմ բարձրությամբ գազային մթնոլորտ է։ Միջուկի զանգվածը մոտավորապես 9-22 անգամ մեծ է Երկրի զանգվածից։ Սատուրնը ունի շատ տաք մակերևույթ, որի ջերմությունը հասնում է 117000 oC, և այն տիեզերք է հաղորդում 2,5 անգամ ավելի շատ էներգիա, քան այն ստանում է Արևից:
 
Սատուրնի հասարակածի օղակները և արբանյակների համակարգի հարթությունը խավարածրի նկատմամբ թեքված է 26o անկյունով, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում օղակները դիտելու համար։ Մեկ ուղեծրային պտույտի ընքացքում (29,5 տարի) Սատուրնը դեպի մեզ է շրջվում մերթ հյուսիսային, մերթ հարավային բևեռներով։ Այդ պատճառով օղակները երևում են «վերևից», իսկ երբեմն էլ ընդանրապես չեն երևում, երբ դեպի դիտողն են շրջված եզրով։ Օղակները կազմված են մանր փոշեհատիկներից և մինչև 10-15 մ տրամագծով սովորական ջրասառույցի բեկորներից և փխրուն ձնագնդերից։ Օղակները շատ բարակ են`   10-20 մ։ Ամբողջ օղակային համակարգի լայնությունը 60 000 կմ է։ Օղակների առաջացման մասին ընդունված է այն տեսակետը, թե իբր դրանք այն հսկայական ամպի մնացորդներն են, որից կազմավորվել են Արեգակնային համակարգի մոլորակները։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.