Encyclopedia

Ոդիսական

Ոդիսականը (հին հունարեն՝ Ὀδυσσεία) Հոմերոսին վերագրվող պոեմներից երկրորդն է («Իլիական»-ից հետո): Ստեղծվել է, հավանաբար, մ.թ.ա. VIII դարում: Ի տարբերություն «Իլիականի», «Ոդիսականի» սյուժեն ոչ թե հերոսական է, այլ հեքիաթային, արկածային և կենցաղային:

 

Պատմում է Իտակե կղզու արքա Ոդիսևսի արկածների մասին տասը տարի տևած Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնլու ճանապարհին, ինչպես նաև Իտակեում Օդիսևսին սպասող հավատարիմ կնոջ՝ Պենելոպեին բաժին ընկած փորձությունների մասին: «Ոդիսականը» նույնպես բաժանված է 24 գրքի կամ երգի: Կառուցվածքի առումով «Իլիականի» համեմատ «Ոդիսականն» ավելի բարդ է: Պոեմն սկսվում է պատմության կեսից, իսկ նախորդող իրադարձությունների մասին տեղեկանում ենք կենտրոնական երգերից: Գլխավոր հերոսն ավելի վառ է արտահայտված:
 
Գոյություն ունի «Ոդիսական»-ի երկու աշխարհաբար թարգմանություն՝ կատարված Սիմոն Կրկյաշարյանի և Համազասպ Համբարձումյանի կողմից:
 
«Ոդիսական»-ի համառոտ բովանդակությունը
 
Տրոյա քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը առևանգում է հունական Սպարտա պետության թագավոր Մենելայոսի կնոջը`   Հեղինեին: Հեղինեն Զևսի դուստրն էր, որն ուներ առասպելական գեղեցկություն: Հեղինեի առևանգումը դառնում է Տրոյական պատերազմի պատճառ: Պատերազմում հունական զորքերի հրամանատարը Ագամեմնոնն էր: Հույների կողմից պատերազմին էին մասնակցում Աքիլլեսը, Պարտոկլեսը, հնարամիտ Ոդիսևսը և ուրիշներ: Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում տրոյական պատերազմին: Նրա խորհրդով պատրաստում են փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են հույն զինվորներ: Տրոյացիները փայտե ձին ներս են տանում: Զինվորները դուրս են գալիս և կոտորում պահակազորին, բացում դարպասները: Հեղինեն վերադարձվում է ամուսնուն: 10 տարի Ոդիսևսը մասնակցել է տրոյական պատերազմին: 10 տարի էլ պահանջվում է որ վերադառնա հայրենիք`   Իթակե կղզի: Ոդիսևսի բացակայության ժամանակ ծնվել էր նրա որդին`   Տելեմաքոսը: Ոդիսևսի բացակայության ժամանակ 108 փեսացուներ խնդրում էին Պենելոպեի ձեռքը, բայց մերժվում էին: Ոդիսևսի խորհրդով Պենելոպեեն մրցույթ է կազմակերպում: Ոդիսևսի աղեղից նրանք պետք է նետ արձակեին, որը պետք է անցներ 12 օղակների միջով: Ոչ ոք չի կարողանում անգամ լարել այդ աղեղը: Այդ բանը կարողանում է անել Ոդիսևսը, որը կերպարանափոխվել էր, և որդու հետ մեկտեղ կոտորում բոլոր ներկա գտնվողներին: Այնուհետև որդու և կնոջ հետ թագավորում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.