Encyclopedia

Հռեա

Հռեան աստվածուհի-մայրն է, Ուրանոսի և Գեայի դուստրը (երբեմն նույնացվում է Գեայի հետ), Կրոնոսի կինը, բոլոր Կրոնոսյանների մայրը:

Հռեայի սկզբնական պաշտամունքի վայրերից մեկը եղել է Կրետե կղզին, որտեղ, համաձայն զրույցի, քարայրում նա ծնել և խնամել է Զևսին: Որպեսզի Կրոնոսը երեխային կուլ չտար, կուրետները սրերով հարվածում են վահանների և խլացնում մանկան ճիչը: Կրետական Հռեայի քրմերը կոչվում էին կուրետներ, և առասպելը, հնարավոր է, ծագել է բացատրելու համար զենքերով պարը, որը կատարում էին քրմերը Հռեային և Իդեյան Զևսին նվիրված տոնի ժամանակ: Հռեայի պաշտամունքը համեմատաբար վաղ միաձուլում է փոքրասիական Կիբելե աստվածուհու պաշտամունքի հետ, որին նույնպես անվանում էին Մեծ Մայր: Հռեա-Կիբելեի պաշտամունքը կրում էր օրգիաների բնույթ, բայց բուն Հունաստանում այն հանդես է գալիս փոքր ինչ մեղմացած ձևով: Մ.թ.ա. 3-րդ դարից սկսած, այդ պաշտամունքը թափանցում է Հռոմ, որտեղ Հռեան մեծարվում էր Մեծ Մայր անվան տակ: Հռեա-Կիբելեին ձոնված էին կաղնին և սոճին. նրա մշտական ուղեկիցն էր առյուծը; Հռեա-Կիբելեն սովորաբար պատկերվում էր ռազմակառքի վրա, որը քաշում էին առուծները, ձեռքին ծնծղա, գլխին ատամնավոր թագ: Հունական կրոնում Հռեան սովորաբար չի ունեցել առանձին տաճարներ և մեծարվում էր Կրոնոսի կամ Զևսի հետ համատեղ: Աթենքում Հռեայի և նրա ամուսնու թոխարեն կատարվում էին կրոնիաներ, և նրանց պաշտամունքը նույնպես կենտրոնացված էր մեկ ընդհանուր տաճարում:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.