Encyclopedia

Կուբա

Կուբան, պաշտոնապես կոչվում է Կուբայի Հանրապետություն (իսպաներեն՝ República de Cuba)

 

Բաղկացած է Կուբայի կղզուց, Երիտասարդության կղզուց (իսպ.՝ Isla de la Juventud) և սահմանակից փոքր կղզիներից։ Կուբան գտնվում է հյուսիսային Կարիբիյանում, Կարիբիյան ծովի, Մեքսիկական ծոցի և Ատլանտյան օվկիանոսի միջև։ Կուբայի հյուսիսում գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները և Բահամյան կղզիները, արևելքում՝ Հաիթին, արևմուտքում՝ Մեքսիկան և հարավում՝ Ճամայկան։
Կուբան ամենախիտ բնակեցված երկիրն է Կարիբիյան ավազանում։ Կուբայի ժողովուրդը, մշակույթը և սովորույթները ազդեցություն են կրել բնիկ ցեղերից, իսպանական գաղութատիրությունից, աֆրիկյան ստրուկներից և աշխարհագրական տեսանկյունից Ամերիկայի Միացյալ Նահանգներին մոտ լինելուց։ Կուբայի կլիման արևադարձային է, բայց երկիրը հարվածվում է հաճախ մրրիկներից: Պատճառը Կուբայի մոտ լինելն է Մեքսիկական ծոցին և այդտեղի արևադարձային կլիմային։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.