Encyclopedia

Արուբա

Տարածք`   193 կմ² , 74.5 մղոն²
Բնակչություն 103,484
Խտություն 571 /կմ², 1479 /մղոն²

 

Արուբան կղզի է Կարիբյան ծովում։ Այն մտնում է Փոքր Անտիլյան կղզիների մեջ, Սոտավենտո արշիպելագի ծայր արևմուտքում, 25 կմ հյուսիս-արևմուտք Վենեսուելային պատկանող Պարագուանա թերակղզուց, Կյուրասաո կղզուց անմիջապես արևմուտք։ Նախկինում եղել է Նիդերլանդական Անտիլյան կղզիների մասը, սակայն 1986 թ հունվարի 1-ից ճանաչվում է Նիդեռլանդների կազմի մեջ մտնող ինքնավար հանրապետություն՝ անջատված Անտիլյան կղզիներից։
Առուբան չի մտնում Եվրամիության կազմի մեջ`   եվրոպական գերիշխանության ներքո գտնվող այլ տարածքների նմանությամբ ինչպես Գրենլանդիան, Ֆրանսիական Պոլինեզիան, Կայմանյան կղզիները։ Սակայն կան այլ տարածքներ Եվրոպայից դուրս, որ գտնվում են Եվրամիության անդամ երկրի գերիշխանության տակ, որ այո ինտեգրված անդամ են։ Չնայած դրան`   Առուբայի բոլոր քաղաքացիներն ունեն հոլանդական անձնագիր, և վերջին հաշվով նրանք Եվրամիության այլ երկրների քաղաքացիների հետ համահավասար օգտվում են բոլոր իրավունքներից։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.