Encyclopedia

Ադրիատիկ ծով

Մակերեսը 144 հազար քառակուսի կիլոմետր է,
առավելագույն խորությունը՝ 1230 մետր։
Գլխավոր նավահանգիստները`   Վենետիկ, Տրիեստ, Ռիեկա, Սպլիտ, Դուբրովնիկ, Դուրես, Վլյորա։

 

Միջերկրական ծովի մի մասը կազմող կիսափակ ծով`   Ապենինյան և Բալկանյան թերակղզիների միջև։ Ողողում է Իտալիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Չերնոգորիայի և Ալբանիայի ափերը։ Հարավում Օտրանտո նեղուցով միանում է Հոնիական ծովին։
 
Անվանումն ստացել է Պո և Ադիջե գետերի գետաբերանների միջև գոյություն ունեցած Ադրիա հունական գաղութի անունից («Ադրիա» անվանումը, հավանաբար, առաջացել է իլլիրական լեզուների adur «ջուր, ծով» բառից)։
 
Ադրիան եղել է կարևոր նավահանգրվան, սակայն ժամանակի ընթացքում Պո և Ադիջե գետերի բերուկների կուտակման հետևանքով ափն աստիճանաբար հեռացել է, և այժմ Ադրիա քաղաքը ծովից 22 կմ հեռու է։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.